One Dilijan-ն իր տեսակով կառուցապատող առաջին ընկերությունն է, որ աշխատում է նախագծային կառավարման` Project Management մոդելով։

Մինչ բուն աշխատանքը սկսելը մեր թիմը պլանավորում, հաշվարկում է հնարավոր ռիսկերը, բյուջետավորում ամբողջական նախագծային փաթեթը, որն ուղղված է ներդրումային ծրագրի համապատասխան նպատակների իրագործմանը։

Լինելով Դիլիջանի առաջին կառուցապատող ընկերությունը, որ աշխատում է նախագծային կառավարման մոդելով, One Dilijanի պրոֆեսիոնալ թիմը ստեղծում և առաջարկում է համալիր ծառայությունների փաթեթ և կյանքի կոչում անշարժ գույքի և առևտրային շինությունների կառուցապատման բոլոր փուլերը` գաղափարի մշակումից մինչև պատրաստի կառույցի բրենդավորում, կառավարում և շահագործում:

Շուկայում մեզ տարբերակող հատկանիշը յուրաքանչյուր նախագծին առանձնահատուկ մոտեցումն է: One Dilijan-ի կողմից մշակված բոլոր նախագծերն իրականացվում են առավելագույնս մտածված և բարձր մակարդակով` մանրամասն ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում: Նախագծերի մշակումը տեղի է ունենում մի քանի փուլերով։

  • Գաղափարի մշակում, հողի ընտրություն և նախապատրաստում, կառուցապատման մոդել, էսքիզային տարբեակներ,
  • Ներդրումային ծրագիր, նախնական բյուջե եւ ֆինասական մոդել, իրավական հարցերի ապահովում, ծրագրի պլանավորում,
  • նախագծման և շինարարության ամբողջական փաթեթ,
    նախագծերի բրենդավորում/ փաթեթավորում, գովազդային
    արշավներ, վաճառք։

Կառուցապատման առաջին փուլն ընդգրկում է կոնցեպտի ստեղծումը, որի ընթացքում տեղի է ունենում նախագծի ընդհանուր գաղափարի մշակումը, հողի ընտրությունն ու նախապատրաստումը: Գործընթացի իրականացման այս փուլում թիմը դուրս է բերում նախագծի ամենաօպտիմալ լուծումները, ներկայացնում կառուցապատման մոդելն ու գնորդին/պատվիրատուին առաջարկում էսքիզային մի քանի տարբերակ:

One Dilijan-ի փորձառու թիմը զբաղվում է նաև նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախնական բյուջեի հաշվարկմամբ, ֆինանսական մոդելի և ամենաշահավետ տարբերակների դուրս բերմամբ:

Տեղանքի ու հողի ընտրությունից հետո մեր թիմը կազմակերպում է  նախագծային և շինարարական աշխատանքների անվտանգ իրականացումը, ինչպես նաև սահմանում ճարտարապետական վերահսկողություն: Մենք ապահովում ենք աշխատանքների որակյալ ու անվտանգ իրականացման ճշգրիտ կառավարում, ինչպես նաև երաշխավորում արդյունքների ամբողջական համապատասխանությունն անշարժ գույքի և առևտրային կառույցների շինարարության ամենաբարձր չափանիշներին:

Նախքան նախագծի շահագործումը մենք առաջարկում ենք նաև  նախագծի ամբողջական մարքեթինգային փաթեթ` բրենդավորում, գովազդային արշավներ և վաճառքներ:

Compare listings

Compare