One Dilijan-ը նախագծային կառավարման մոդելով (Project Management) աշխատող առաջին կառուցապատող ընկերությունն է, որի գործունեությունը Դիլիջան համայնքում ընդլայնված է ներդրումային ծրագրերի իրագործման եւ շահագործման ամբողջական սկզբունքով։

Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին կառուցապատողը, որն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզում և հիմնված է ստեղծելու ենթակառուցվածքային նախագծեր։

One Dilijan-ն իրականացնում ու առաջարկում է յուրահատուկ նախագծեր՝ յուրաքանչյուրը եզակի իր տեսակով ու հայեցակարգով: Մենք առաջարկում ենք կառուցապատման համակարգված լուծումներ ու ծառայություններ՝

  • Հողատարածքի տեղորոշում և օպտիմալ օգտագործում,
  • Բիզնես կոնցեպտի ստեղծում և մշակում,
  • Ճարտարապետական նախագծային փաթեթ,
  • Նախագծի իրավական ուղղորդում,
  • Շինարարության ամբողջական ցիկլի իրականացման կազմակերպում,
  • Նախագծի վաճառքներ, բրենդավորում և մարքեթինգ,
  • Գույքի կառավարում և շահագործում։

Այս ամենը մի նպատակ է հետապնդում. էլ ավելի արդյունավետ և հարմարավետ դարձնել Դիլիջանում գույք ձեռք բերելու գործընթացը, ինչն անմիջականորեն նպաստում է համայնքի զարգացմանը։

Compare listings

Compare